Խաչանովի հաղթական մեկնարկը Ցինցինատիի «Մասթերսում»
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ցինցինատիի «Մասթերսում»։
Աշխարհի 12-րդ ռակետը երկրորդ փուլում 6-4, 7-6 հաշվով հաղթել է Վալենտին Ռուայեին (Ֆրանսիա, 104-րդ ռակետ)։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Ջենսոն Բրուկսբին (ԱՄն, 101-րդ ռակետ)։


