Կայծակնային շախմատի բաց մրցաշար է անցկացվել՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի 96-ամյակին
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ կայծակնային շախմատի բաց մրցաշար՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի 96-ամյակին:
Ինչպես հայտնում են Հայաստանիի շախատի ֆեդերացիայից, լարված պայքարի արդյունքում մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ շախմատիստները.
1-ին տեղ՝ ՄԳ Արամ Հակոբյան
2-րդ տեղ՝ ՄԳ Շանթ Սարգսյան
3-րդ տեղ՝ ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան
4-րդ տեղ՝ ՖՎ Մանվել Առաքելյան
5-րդ տեղ՝ ՄԳ Էմին Օհանյան
6-րդ տեղ ՄԳ Տիգրան Հարությունյան
7-րդ տեղ՝ ՄԳ Վահե Բաղդասարյան
8-րդ տեղ՝ ՎԹ Վալտեր Գյուրջինյան
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 16 տարեկան մասնակից՝ ՎԹ Վոլոդյա Թորոսյան
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից՝ ՖՎ Սերգեյ Սկլոկին
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից՝ Դավիթ Մելքոնյան
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից՝ Արմեն Վարդանյան
Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ Անի Թավաքալյան
1-ին տեղ վետերանների մեջ (60+)՝ Վլադիմիր Պողոսյան
2-րդ տեղ վետերանների մեջ (60+)՝ Անուշավան Առաքելյան