կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կարծում եմ լավ խաղ կանցկացնենք. Կապառոսի նախախաղային ասուլիսը

Կարծում եմ լավ խաղ կանցկացնենք. Կապառոսի նախախաղային ասուլիսը

Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին:

«Դեռևս վերականգնման փուլում ենք: Առջևում ունենք 24 ժամ: Սա ֆուտբոլիստների համար ամենակարևոր փուլն է վերականգնման տեսանկյունից: Մենք բոլոր 5 զգայարաններով արդեն կենտրոնացած ենք վաղվա խաղին: Իհարկե նրանք մոտիվացված են, 20-ից ավելի շատ բարձր որակի ու տաղանդավոր խաղացողներ ունեն, բայց մենք վստահ ենք մեր ուժերին ու կարծում եմ՝ լավ խաղ կանցկացնենք: Չեմ կարծում, թե մարզադաշտը մեծ ազդեցություն կունենա: Ուկրաինայի հավաքականը վերջին խաղերում արդեն ապացուցել է, որ կարող է լավ հանդես գալ նաև այլ մարզադաշտերում»,- ասել է Խոակին Կապառոսը:
 

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին՝ Լեհաստանում։ Ի դեպ, մրցավարական անձնակազմը ևս Լեհաստանից է:

  • Կիսվել: