Կառլո Անչելոտին որոշել է ընթացիկ մրցաշրջանից հետո հեռանալ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է ընթացիկ մրցաշրջանից հետո հեռանալ զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Onda Cero-ն։
Իտալացի մասնագետը, չնայած գոհ է «Ռեալում» կատարած աշխատանքից ու գրանցած արդյունքներից, կարծում է, որ հեռանալու ժամանակն է։
65-ամյա Կառլոն չի ավարտի կարիերան և պատրաստ կլինի նոր մարտահրավերներ ընդունելուն: Միաժամանակ նշվում է, որ նա չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը:
Անչելոտիին փոխարինելու գլխավոր թեկնածուն Խաբի Ալոնսոն է, որն այժմ մարզում է Լևերկուզենի «Բայերը»։
Կառլո Անչելոտին «Ռեալի» ղեկին է 2021թ. հուլիսից։ Նախկինում նա «Ռեալը» մարզել է նաև 2013-15թթ.։