ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Կառավարությունը հերթական անգամ «մեկ անձից» գնում» սկզբունքը կկիրառի. այս անգամ մարզաբազայի կառուցման համար

Կառավարությունը հերթական անգամ «մեկ անձից» գնում» սկզբունքը կկիրառի. այս անգամ մարզաբազայի կառուցման համար

Կառավարությունն իր այսօրվա նիստում մեկ անձինց հերթական մեծ գնումը կատարելու մասին որոշում է կայացրել։

Նախագծով նախատեսվում է անհետաձգելի համարել Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման ծրագիրը և այդ նպատակով անհրաժեշտ կապալային աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության գնումների գործընթացը կազմակերպել «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։

«Անհրաժեշտությունն ելնում է այն հանգամանքից, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և հրավերով 2027թ.–ի ապրիլի 27-ից մայիսի 2-ը Երևանում կայանալու է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը և առաջնությանն ընդառաջ 2026թ-ի 4-րդ եռամսյակում կազմակերպվելու է նախամրցումային միջոցառումը, որոնք անցկացվելու են մարզադպրոցի կառուցվելիք նոր շենքում և, հետևաբար, շինարարական աշխատանքները պետք է ավարտված լինեն ամենաուշը 2026 թվականի աշնանը: Այս կապակցությամբ շինարարական աշխատանքները պետք է սկսվեն անհապաղ, ինչով պայմանավորված գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է»,-ասվում է հիմնավորման մեջ:

  • Կիսվել: