Ջերմուկում ընթանում է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը
Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում տեղի է ունեցել Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարի բացման արարողությունը: Արարողության ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել շախմատի նվիրյալ, Վայոց Ձորի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ և «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի նախկին տնօրեն Ստեփան Ավագյանին։ Ցուցադրվել է Ստեփան Ավագյանի մասին պատմող «Լուսավոր հետագիծ» վավերագրական ֆիլմը:
Բացման արարողությանը ելույթ է ունեցել Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը՝ ընդգծելով Ստեփան Ավագյանի ավանդը մրցաշարի կայացման գործում։
Ելույթով հանդես է եկել նաև մրցաշարի գլխավոր մրցավար ՄՄ Վահագն Խաչատրյանը, ով կատարել է նաև մրցաշարի վիճակահանությունը։
Մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր՝ աշխարհի տարբեր երկրներից:
Նրանք են.
- Պրագնանանդա Ռամեշ Բաբուն (ՀՆԴ) 2758
- Արավինդ Չիտհամբարամը (ՀՆԴ) 2749
- Սամուել Սևյանը (ԱՄՆ) 2694
- Նոդիրբեկ Յակուբբոեվ (ՈՒԶԲ) 2665
- Բենջամին Գլեդուրան (ՀՈԼ) 2663
- Բջեռ Ջոնաս Բուհլը (ՀՈՒՆ) 2641
- Ռոբերտ Հովհաննիսյան (ՀԱՅ) 2635
- Դմիտրի Կոլլարսը (ԳԵՐ) 2625
- Քսյու Քսյանգուն (ՉԻՆ) 2623
- Արամ Հակոբյանը (ՀԱՅ) 2620