հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանում տեղի է ունեցել բռնցքամարտի վետերան, իրանահայ Մասիս Համբարսումյանի կիսանդրու բացման արարողությունը

Իրանում տեղի է ունեցել բռնցքամարտի վետերան, իրանահայ Մասիս Համբարսումյանի կիսանդրու բացման արարողությունը

Իրանի ազգային օլիմպիական կոմիտենի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բռնցքամարտի վետերան, իրանահայ Մասիս Համբարսումյանի արձանի շնորհանդեսը, գրում է parstoday.com-ը:

Շաբաթ օրը Ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Իրանի բռնցքամարտի ազգային հավաքականի նախկին կապիտան Մասիս Համբարսումյանի կիսանդրիի շնորհանդեսը և 28 այլ վետերան բռնցքամարտիկների մեծարման միջոցառումը։

Արարողությանը ներկա էին Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հոսեյն Սորին, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալիռեզա Էստեքին և որոշ վետերաններ։

Համբարսումյանը ոսկե մեդալ է նվաճել 1974 թվականին Թեհրանի Ասիական խաղերում, 1973 թվականին Բանգկոկի Ասիայի առաջնության բրոնզե մեդալը,1977 թվականի Ջակարտայում Ասիայի առաջնության արծաթե մեդալը, 1980 թվականի Մումբայի Ասիայի առաջնության բրոնզը և ոսկե մեդալը։ 1974 և 1977 թվականների Թուրքիայի «Էմրան»-ի առաջնություններում ոսկե մեդալը։

Իրանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հոսեյն Սորին արարողության ժամանակ ասել է.«Վետերանները մեզ առաջնորդող լույսն են, և այսօր մենք ուրախ ենք, որ մեզ հետ է մեծ վետերան Մասիս Համբարսումյանը, և կարող ենք շնորհակալություն հայտնել նրան այս երկրի համար նրա կատարած մեծ ջանքերի և ձեռք բերած հաղթանակների համար»:

Մասիս Համբարսումյանը արարողության մասին ասել է. «Շնորհակալ եմ Օլիմպիական կոմիտեի այս անակնկալ միջոցառման համար: Սա շատ մեծ իրադարձություն էր»։

  • Կիսվել: