հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ինտերը» Մխիթարյանի տրանսֆերը պաշտոնապես կհաստատի հաջորդ շաբաթ. La Gazzetta dello Sport

«Ինտերը» Մխիթարյանի տրանսֆերը պաշտոնապես կհաստատի հաջորդ շաբաթ. La Gazzetta dello Sport

Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել և 2 տարվա պայմանագիր կնքել Միլանի «Ինտերի» հետ: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Հենրիխն «Ինտերում» կվաստակի տարեկան 3,5 միլիոն եվրո:

Իտալական La Gazzetta dello Sport պարբերականի հաղորդմամբ՝ «Ինտերը» Մխիթարյանի տրանսֆերը պաշտոնապես կհաստատի հաջորդ շաբաթ: Մինչև հունիսի 30-ն «Ինտերը» չի կարող հայտարարել Հենրիխի տեղափոխության մասին, քանի որ ֆուտբոլիստը գործող պայմանագիր ունի «Ռոմայի» հետ:

«Ինտերը» Մխիթարյանի հետ բանակցությունների մասին պաշտոնապես չի տեղեկացրել «Ռոմային», ինչի պատճառով պետք է սպասի մինչև հայ կիսապաշտպանն ազատ գործակալի կարգավիճակ ստանա:

  • Կիսվել: