կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Սասուոլո»-ին

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Սասուոլո»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Սասուոլո»-ին:

Հանդիպման մեկնարկային 15 րոպեներին երկու թիմերը մեկական անգամ գրավեցին միմյանց դարպասը, սակայն երկու դեպքում էլ խաղից դուրս իրավիճակ գրանցվեց: Թիմերը փոխանակվում էին գրոհներով` անթերի գործելով պաշտպանությունում: 41-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն առաջ մղեց «Ինտեր»-ին: Թիմերն ընդմիջմանգնացին «Ինտեր»-ի նվազագույն առավելությամբ:

55-րդ րոպեին «Սասուոլո»-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Տրեսոլդին: Արդեն 58-րդ րոպեի Մխիթարյանի փոխանցումից հետո Լաուտարո Մարտինես խփեց «Ինտեր»-ի երրորդ գնդակը:

Այնուհետև «Սասուոլո»-ին հաջողվեց մինչ հանդիպման ավարտը երկու գնդակ խփել․ նրանք աչքի ընկան 63-րդ և 77-րդ րոպեներին: Սակայն «Ինտեր»-ի ֆուտբոլիստները, ի վերջո, կարողացան ամրագրել իրենց հաղթանակը։  Հանդիպման 88-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն՝ խփելով իր թիմի 4-րդ գնդակը:

 

«Ինտեր»-«Սասուոլո»` 4:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն, ով «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, փոխարինվեց 61-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարձրացավ 3-րդ հորիզոնական: Ա սերիայի առաջնության այս մրցաշրջանում Իտալիայի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ ապահովել է «Նապոլի»-ն:

  • Կիսվել: