ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Ինտեր»-ը հաղթել է «Սամպդորիա»-ին. Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին

«Ինտեր»-ը հաղթել է «Սամպդորիա»-ին. Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Սամպդորիա»-ին: Միլանյան ակումբին հաջողվեց երեք անպատասխան գնդակ ուղարկել «Սամպդորիա»-ը դարպասը: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Ստեֆան դե Վրեյը, Նիկոլո Բարելան, Խոակին Կոռեան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

  • Կիսվել: