չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ինձ համար էլ այս ոսկե մեդալն անսպասելի էր. Արթուր Ավետիսյան

Ինձ համար էլ այս ոսկե մեդալն անսպասելի էր. Արթուր Ավետիսյան

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Ավետիսյանի համար ԵԱ-ի ոսկե մեդալի արժանանալն անսպասելի արդյունք էր։

«Իսկապես անսահման ուրախ եմ, որ վերջապես ինձ հաջողվեց դառնալ Եվրոպայի չեմպիոն՝ այսքան փուլերից հետո։ Ինձ համար էլ այս ոսկե մեդալն անսպասելի էր։ Օղակների վարժությունում հույն մարզիկը՝ Էլեֆտերիոս Պետրունիասը, բազմափորձ է։ Միջազգային մրցաշարերում, լինի դա աշխարհի, թե Եվրոպայի առաջնություններում, ինձ համար ոգեշնչող է։ Նախորդ տարվա Եվրոպայի առաջնությունից հետո, երբ դարձա բրոնզե մեդալակիր, սկսեցի ինքս ինձ ավելի շատ հավատալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Ավետիսյանը։

Մարզիկը շեշտեց, որ հիմա առավել շատ պիտի աշխատի, որպեսզի այս արդյունքով չբավարարվի և էլի առաջ գնա։

 

  • Կիսվել: