Ինչ արդյունքներ են գրանցվել Ջերմուկում ընթացող շախմատային հուշամրցաշարի առաջին խաղափուլում
Ջերմուկ քաղաքում ավարտվել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 1-ին խաղափուլը։
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հաղթանակ է գրանցվել միայն Քսյու Քսյանգու – Ռոբերտ Հովհաննիսյան խաղում, որտեղ առավելության է հասել չինացի գրոսմայստերը:
Ռամեշբաբու Պրագնանանդա – Արավինդ Չիտհամբարամ, Արամ Հակոբյան – Յոնաս Բյերե, Բենիամին Գլեդուրա – Սամուել Սևյան, Դմիտրի Կոլլարս – Նոդիրբեկ Յակուբբոև խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: