կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իլիա Թոփուրիայի մարզիչը ծաղրել է Արման Ծառուկյանին

Իլիա Թոփուրիայի մարզիչը ծաղրել է Արման Ծառուկյանին

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Թոփուրիայի մարզիչ Խավի Կլիմենտը կարծիք է հայտնել Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի մասին՝ նշելով, որ իր սանը հեշտությամբ կհաղթահարի հայ մարտիկի արգելքը, գրում է armsport.am-ը:

«Արմանը չի կարողանա հաղթել։ Նա չունի այն ուժը, որը թույլ կտա առավելության հասնել Թոփուրիայի նկատմամբ։ Սա խառը մենամարտեր (MMA) է, այլ ոչ թե ըմբշամարտ։ Այստեղ հարվածում են։

Ծառուկյանը Իլիայի մակարդակին չէ։ Իլիան նրան նոկաուտի կենթարկի»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ABC-ն։

Հիշեցնենք, որ Իլիա Թոփուրիան իր վերջին մենամարտն անցկացրել է UFC 317 մրցաշարի շրջանակում՝ մրցելով բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ։ Իսպանացի մարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել առաջին ռաունդում՝ նվաճելով Դանա Ուայթի փրոմոուշենի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։

  • Կիսվել: