շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ի՞նչ հարաբերություններ ունի Ծառուկյանը ՌԴ նախագահի հետ

Ի՞նչ հարաբերություններ ունի Ծառուկյանը ՌԴ նախագահի հետ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը ամերիկյան JAXXON Podcast-ին տված հարցազրույցում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր հարաբերությունների մասին։

— Դուք ճանաչու՞մ եք Պուտինին: Դուք ընկերներ եք։

«Ոչ, մենք ընկերներ չենք։ Բայց ես երկու անգամ հանդիպել եմ նրա հետ։ Նա հիանալի մարդ է: Նա շատ է սիրում մարտարվեստ։ Երբ ես կռվում էի Ռուսաստանում, նա ինձ երկու անգամ հանձնել է չեմպիոնական գոտին»,- ասել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ծառուկյանն ու Մախաչևը պետք է մենամարտեին UFC-ի չեմպիոնական գոտու համար, սակայն Արմանը մեջքի վնասվածքի պատճառով դուրս եկավ պայքարից։

Աղբյուրը՝ Armsport.am:

  • Կիսվել: