երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ոսկե, Տաթև Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր. Քաթարի Գրան Պրի

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ոսկե, Տաթև Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր. Քաթարի Գրան Պրի

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Քաթարի Գրան Պրիում: Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք:

Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 100 կգ, 104 կգ, 106 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 122 կգ, 126 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով նա դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր:

Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը առավելագույնը պոկեց 107 և հրեց 123 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով նա երրորդն է:

Հայաստանի թիմի կազմում հաջորդիվ հանդես կգան Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը:

 

  • Կիսվել: