ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել աշխարհի Պարաաթլետիկայի Գրան Պրի առաջնությունում

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել աշխարհի Պարաաթլետիկայի Գրան Պրի առաջնությունում

Իտալիայի Ջեսոլո քաղաքում մայիսի 12-ից 14-ը անցկացվել է Աշխարհի Պարա աթլետիկայի 2023թ․ Գրան Պրի առաջնությունը։

57 մասնակից երկրների թվում էր նաև Հայաստանը՝ 3 մարզիկներով։
 
Սմբատ Կարապետյանը T54 դասակարգման խմբում 100մ և 400մ վազքատարածություններում գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ 800մ-ում՝ 3-րդ հորիզոնականը։
 
Սերիական մրցելույթի հաշվարկով 100մ և 400մ վազքատարածություններում կրկին զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
 
Արման Սարգսյանը T53 դասակարգման խմբում 800մ վազքատարածությունում գրավել է 3-րդ հորիզոնականը։

  • Կիսվել: