երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հպարտ եմ, որ Չինաստանում հնչում էր «Armenia» բառը. Ռոման Բերեզովսկի

Հպարտ եմ, որ Չինաստանում հնչում էր «Armenia» բառը. Ռոման Բերեզովսկի

Ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ բարեգործական բազմաթիվ հանդիպումներ են կայանում, և եզակի դեպքերում է, որ նման խաղերում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներից մեկը։ Մեր հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց համաշխարհային աստղերի հետ խաղի իր տպավորություններից։

-Ռոման, ինչպես ստացվեց, որ դու մասնակցեցիր ֆուտբոլային աստղերի հանդիպմանը։

-Երկու ամիս առաջ հրավեր ստացա ու անմիջապես համաձայնեցի, քանի որ ոչ բոլորին է հաջողվում նման հեղինակավոր ֆուտբոլիստների հետ խաղադաշտ դուրս գալ։ Լեգենդար ֆուտբոլիստների հետ շատ հետաքրքիր է ոչ միայն ֆուտբոլ խաղալը, այլ նաև շփվելը։ Խաղին մասնակցում էին 4 ֆուտբոլիստներ, որոնք ժամանակին «Ոսկե գնդակի» են արժանացել։

-Անկախ նրանից, թե ինչ նշանակություն ուներ այդ հանդիպումը, պարզ է, որ կարևորը հաշիվը չէր։ Կարևորը նպատակն էր՝ բարեգործություն։ Բայց ամեն դեպքում ինչպե՞ս ընթացավ հանդիպումը, որը ավարտվեց ոչ-ոքի, բայց 11 մետրանոցներով հաղթեց Եվրոպայի հավաքականը։

- Ես երկրորդ խաղակեսին մասնակցեցի։ Ու երեք գնդակ բաց թողեցի։ Անկեղծ ասած՝ ես ինչ- որ սցենարի ծանոթ չէի, քանի որ հանդիպման վերջնամասում Հարավային Ամերիկայի թիմի կազմում խաղադաշտ դուրս եկավ չինացի մի ֆուտբոլիստ՝ հենակներով։ Մենք չգիտեինք էլ՝ ինչպես խաղանք նրա դեմ, ու ընդ որում՝ նա շատ ազարտով էր խաղում։ Ինչևէ, խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 5։5 հաշվով։ Նկատվեց, որ Չինաստանում առանձնահատուկ էին վերաբերվում Ռոբերտո Բաջիոյին, Կակային և Գաբրիել Բատիստուտային։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: