երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հովհաննես Համբարձումյանը տեղափոխվեց «Նոա»

Հովհաննես Համբարձումյանը տեղափոխվեց «Նոա»

«Նոան» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի 32-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հովհաննես Համբարձումյանը «Բանանցի» (այժմ՝ «Ուրարտու») սան է, հանդես է եկել նաեւ Հյուսիսային Մակեդոնիայի բազմակի չեմպիոն «Վարդարում»։ Նրա նախորդ ակումբը Կիպրոսի «Անորտոսիսն» էր, որի կազմում մասնակցել է 86 հանդիպման, դարձել է 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հովհաննես Համբարձումյաը Հայաստանի հավաքականում անցկացրած 50 հանդիպումներում դարձել է 4 գոլի հեղինակ։

  • Կիսվել: