Հիշեք իմ խոսքերը. Նեյմարը հայտարարություն է արել ԱԱ-2026-ին մասնակցելու վերաբերյալ
«Սանտոսի» աստղային հարձակվող Նեյմարն աշխարհի առաջնությանն ընդառաջ խոստում է տվել Բրազիլիայի հավաքականի երկրպագուներին։ Ֆուտբոլիստը 2023 թվականից ի վեր առաջին անգամ է ընդգրկվել ազգային թիմի կազմում, գրում է armsport.am-ը:
«Հիշեք իմ խոսքերը. այս աշխարհի առաջնությունում մենք մեկ ամբողջություն ենք լինելու։ Մենք ներդնելու ենք մեր ողջ ուժերը։ Մենք պետք է գավաթը վերադարձնենք Բրազիլիա»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
ԱԱ-2026-ի խմբային փուլում Բրազիլիան կմրցի Մարոկկոյի, Հայիթիի և Շոտլանդիայի հավաքականների հետ։ Մրցաշարը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։


