ՀՀ հավաքականը մեկնարկեց պարտությամբ. Մ19 ԵԱ
Մինչև 19 տարեկանների Հայաստանի հավաքականը պարտությամբ է մեկնարկել Խորվաթիայում սկսված Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Առաջին տուրում մեր թիմը 1-2 հաշվով զիջել է Խորվաթիայի հավաքականին:
Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականին հաշվի մեջ առաջ է մղել Էդիկ Վարդանյանը: Երկրորդ կեսի միջնամասում խորվաթները երկու գոլ են խփել ու հաղթանակ տարել:
Նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում կանցկացնի երկրորդ հանդիպումը՝ մրցելով Իսրայելի թիմի հետ, իսկ նոյեմբերի 21-ին մեր հավաքականի մրցակիցը կլինի Ֆարերյան կղզիների թիմը: