ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումների տեսանյութը
Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել լեհական Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտում։ Մարզման տեսանյութը հրապարակել է ՀՖՖ-ն:
Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Հայաստանի ժամանակով ժամը 17։00-ին։