կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը Իսրայելի հարձակումների պատճառով չի կարողացել մեկնել Թեհրանից

Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը Իսրայելի հարձակումների պատճառով չի կարողացել մեկնել Թեհրանից

Միլանի «Ինտերի» իրանցի ֆուտբոլիստ Մեհդի Թարեմին Իսրայելի հրթիռային հարձակումների պատճառով չի կարողացել Թեհրանից մեկնել ԱՄՆ։ Տեղեկությունը հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը:
Հարձակվողը պետք է մեկներ Կալիֆոռնիա, որտեղ «Ինտերը» պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնության մեկնարկին: Նա գնացել է Թեհրանի օդանավակայան, սակայն ստիպված է եղել տուն վերադառնալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ակումբը կապի մեջ է Թարեմիի հետ և փորձում է խնդրի լուծում գտնել։
 

  • Կիսվել: