կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Hello? It’s Mkhitaryan․ Ինտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել

Hello? It’s Mkhitaryan․ Ինտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել

Միլանի «Ինտերը» Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ նվիրված թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է armsport.am-ը:

Ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է Ա Սերիայի 18-րդ տուրի՝ «Պարմայի» դեմ արտագնա հանդիպումից մի դրվագ, որում «ներաձուրիները» հաղթանակ են տարել 2։0 հաշվով։

«Ողջույն, Մխիթարյանն է» (Hello? It’s Mkhitaryan), — գրված է տեսանյութին կից գրառման մեջ։

Հոլովակում, որտեղ երևում են Մխիթարյանի պաշտպանական փայլուն հմտությունները, ակումբը հավելել է նաև «Մխիթարյանը պատասխանում է» (Mkhitaryan answers) գրությունը՝ ակնարկելով հայ ֆուտբոլիստի խաղադաշտում ունեցած վճռորոշ դերը։

Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա Հենրիխը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: