կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայտնի են Խորվաթիա-Հայաստան հանդիպման մրցավարները

Հայտնի են Խորվաթիա-Հայաստան հանդիպման մրցավարները

Հաստատվել է Խորվաթիա-Հայաստան Եվրո-2024-ի որակավորման փուլի 10-րդ տուրի հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հանդիպման մրցավար է նշանակվել սլովակ Իվան Կրուժլիակը, մրցավարի օգնականներն են Բրանիսլավ Հանցկոն և Յան Պոզորը: Չորրորդ պաշտոնյան կլինի Մարտին Դոհալը:

VAR-ի մրցավարն է Պաոլո Վալերին (Իտալիա), իսկ VAR-ի մրցավարի օգնական է նշանակվել Դանիելե Կիֆին (Իտալիա):

Խորվաթիա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր՝ Հայաստանի ժամանակով ժամը 23։45-ին։

  • Կիսվել: