հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայտնի են Հայաստանի կրոսավազքի առաջնության հաղթողները (տեսանյութ)

Հայտնի են Հայաստանի կրոսավազքի առաջնության հաղթողները (տեսանյութ)

Օգոստոսի 20-ին Վանաձորի մարզադաշտին հարակից անտառում կայացել է 2022թ. Հայաստանի կրոսավազքի առաջնությանը, որին մասնակցել են Երևանի ԱՕՄ, Երևանի կենտրոն ՄԴ, Գյումրիի Էմմիյան անվան ՄԴ, Գյումրիի Սկ, Վանաձորի, Կապանի և Արցախի մարզադպրոցների հավաքական թիմերի ավելի քան 110 մարզիկ-մարզուհիներ։Առաջնությունն անցկացվել է 4 տարիքային խմբերով, գրում է armsport.am-ը:

Առաջնությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Նարինե Շահբազյանը, մարզադպրոցների տնօրեններ, հյուրեր։

Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալներով և պատվոգրերով, ինչպես նաև մրցաշարի հովանավորներ Արին Պողոսյանի, Ժորժ Ղարիբյանի և Վրեժ Մայիսյանի պատրաստած գավաթներով և նվերներով:

Մրցաշարի գլխավոր մրցանակին` գավաթին, արժանացել է 3000մ վազքատարածության հաղթող` Արցախցի Արման Հակոբյանը։

Ներկայացնում ենք ՀՀ առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին` ըստ տարիքային խմբերի․

Վազք 3000մ Տղամարդիկ 2004թ ծնվ. և մեծ տարիք

1. Հակոբյան Արման 10.02,2 Արցախ
2. Սարգսյան Վանյա 10.11,5 Գյումրի Սկ.
3. Հարությունյան Գոռ 10.45,9 Վանաձոր

Վազք 2000մ Կանայք

2004թ. ծնվ. և մեծ տարիք

1. Ալավերդյան Էլլադա 7.05,7 Վանաձոր
2. Գալինսկի Ալեքսանդրա 7.28,7 Արցախ
3. Արզանգուլյան Ասյա 8.37,4 Արցախ

Վազք 2000մ Պատանիներ

2005-2006թթ ծնվ.

1. Սահակյան Էրիկ 6.14,2 Վանաձոր
2. Մանդալյան Վանիկ 6.19,3 Գյումրի Էմմ.
3. Դադայան Մարտին 6.19,8 Արցախ

Վազք 1000մ Աղջիկներ

2005-2006թթ.ծնվ.

1. Սարգսյան Մարի 4.19,3 Գյումրի Սկ.
2. Մկրտչյան Լիլիթ 4.29,1 Գյումրի Էմմ.
3. Սաչյան Լիա 4.51,7 Արցախ

Վազք 1000մ Պատանիներ

2007-2008թթ. ծնվ.

1. Սարգսյան Գառնիկ 3.50,0 Գյումրի Էմմ.
2. Մարուքյան Սամվել 3.53,3 Վանաձոր
3. Մարուքյան Արմեն 3.56,2 Վանաձոր

Վազք 1000մ Աղջիկներ

2007-2008թթ. ծնվ.

1. Գևորգյան Քրիստինե 4.23,9 Գյումրի Սկ.
2. Բաղդասարյան Նաիրա 4.26,4 Վանաձոր
3. Դիլոյան Լուիզա 4.30,2 Գյումրի Էմմ.

Վազք 500մ Պատանիներ

2009-2010թթ. ծնվ.

1. Մարտիրոսյան Արմեն 1.41,6 Արցախ
2. Քալանթարյան Վարդգես 1.47,9 Երևան ԱՕՄ
3. Սուքիասյան Վահե 1.48,1 Երևան ԱՕՄ

Վազք 500մ Աղջիկներ

2009-2010թթ. ծնվ.

1. Թամոյան Աննա 1.47,7 Գյումրի Սկ.
2. Հակոբյան Սոֆի 1.50,9 Վանաձոր
3. Դիլոյան Սյուզի 1.52,3 Գյումրի Սկ.

Փոխանցավազքի հաղթող դարձած թիմի մարզիկները պարգևատրվեցին հովանավորների կողմից պատրաստած գավաթներով։

4×500մ փոխանցավազք ( 2 աղջիկ, 2 տղա)
1. Արցախ 7.43,6
– Գալինսկի Ալեքսանդրա
– Քոչարյան Լինա
– Առստամյան Ալեն
– Գաբրիելյան Գևորգ

2. Վանաձոր 7.48,8
– Ալավերդյան Էլլադա
– Բաղդասարյան Նաիրա
– Սահակյան Էրիկ
– Հարությունյան Գոռ

3. Գյումրի Սկ. 8.30,8
– Սարգսյան Մարի
– Մուրադյան Նինա
– Եղոյան Ժորա
– Հարությունյան Սոս

  • Կիսվել: