Հայտնի են ԵԼ փլեյ-օֆֆ փուլի 12 մասնակիցներ
Եվրոպական մրցաշարի խմբային փուլերի հինգ տուրից հետո հայտնի են դարձել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի մի շարք մասնակիցներ։
A խումբ՝ «Արսենալ», ՊՍՎ
B խումբ՝ «Ֆեներբահչե», Ռեն
C խումբ՝ «Բետիս»
D խումբ՝ «Յունիոն» Սեն-Ժիլես
E խումբ՝ «Ռեալ Սոսյեդադ, «Մանչեսթեր Յունայթեդ»
G խումբ՝ «Ֆրայբուրգ»
H խումբ՝ «Ֆերենցվարոշ»
Այս մրցաշարի փլեյ-օֆֆին մասնակցում են նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երրորդ տեղը ապահոված թիմերը․ այս պահին այդ ակումբներն են «Բարսելոնան» և «Սևիլիան»։
Փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերի վերջնական կազմը հայտնի կդառնա մեկ շաբաթից: