կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Հայտնի է, թե որքան գումար է վաստակել «Ինտեր»-ը Չեմպիոնների լիգայում այս պահի դրությամբ

Հայտնի է, թե որքան գումար է վաստակել «Ինտեր»-ը Չեմպիոնների լիգայում այս պահի դրությամբ

Միլանի «Ինտերի» ղեկավարությանը, կարծես, դուր է գալիս Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը։ Ակումբն արդեն հասել է մրցաշարի կիսաեզրափակիչ և այս պահի դրությամբ վաստակել է 113 միլիոն եվրո։

Ավելին՝ եզրափակիչ դուրս գալու դեպքում միլանցիները կարող են ստանալ ևս 18 միլիոն եվրո, և մեկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգան «Ինտերին» ընդհանուր առմամբ կարող է բերել մոտ 132 միլիոն եվրո։

Սակայն այդ ցուցանիշին հասնելու համար «Ինտերը» նախ պետք է պատասխան խաղում հաղթահարի կատալոնական «Բարսելոնայի» արգելքը։

«Ինտերը» վերջին անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է 2010 թվականին։ Սակայն վերջերս՝ 2023-ին, ակումբը կրկին հասավ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ, որտեղ նվազագույն՝ 0:1 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

  • Կիսվել: