ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի է «Փյունիկ» – «Շերիֆ» խաղերի ժամանակացույցը

Հայտնի է «Փյունիկ» – «Շերիֆ» խաղերի ժամանակացույցը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի և Մոլդովայի չեմպիոնները՝ Երևանի «Փյունիկը» և Տիրասպոլի «Շերիֆը» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղը կանցկացնեն օգոստոսի 18-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Պատասխան հանդիպումը նախատեսված է մեկ շաբաթ անց՝ Քիշնևի «Զիմբրու» ստադիոնում: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Հայաստանի ժամանակով 21:00-ին:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզեդային» (0-5, 0-2), իսկ Տիրասպոլի «Շերիֆը» նույն փուլում պարտություն էր կրել չեխական «Վիկտորիա Պլզենից» (1-2, 1-2):

«Փյունիկը» «Շերիֆին» հաղթելու դեպքում կնվաճի Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

  • Կիսվել: