Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում
Հայաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ» ակումբի հետ:
Դիմակայության առաջին խաղը կանցկացվի Երևանում։
Ըստ նախնական օրացույցի՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները նախանշված են հուլիսի 24-ին և 31-ին: