ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայկ Մարտիրոսյանը՝ Տաշքենդի շախմատային միջազգային մրցաշարի հաղթող

Հայկ Մարտիրոսյանը՝ Տաշքենդի շախմատային միջազգային մրցաշարի հաղթող

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է Տաշքենդում անցկացված Agzamov Memorial 19-րդ միջազգային մրցաշարի հաղթող։

Տասը տուրերի ընթացքում հայ շախմատիստը տարել է հինգ հաղթանակ և հինգ պարտիա ավարտել ոչ-ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն։

Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 7,5 միավոր՝ կիսելով առաջին-երկրորդ տեղերը ռուս գրոսմայստեր Արտյոմ Ուսկովի հետ, որը նույնպիսի արդյունք է գրանցել։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջինն է ճանաչվել Մարտիրոսյանը։

  • Կիսվել: