Հայաստանի 4 շախմատիստ մասնակցում է Տաշքենդի մրցաշարին
Մրցաշարը կանցկացվի 4 խմբերով՝ «Masters» շրջանային մրցաշար, «Challengers» շրջանային մրցաշար, «Futures» շրջանային մրցաշար և «Open» մրցաշար: Այս մասին հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանից «Masters» մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը:
«Challengers» մրցաշարին մասնակցում է գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը:
«Futures» մրցաշարին մասնակցում է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:


