Հայաստանը ներկայացնող 3 շախմատիստ Մումբայի մրցաշարի առաջատարների թվում է
Հայաստանը ներկայացնող երեք շախմատիստ «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարի առաջատարների թվում են:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող մրցաշարի երրորդ տուրից հետո Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանն ու Մանուէլ Պետրոսյանն առաջատարների թվում են՝ վաստակելով 3-ական միավոր:
«Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: