Հայաստանի թիմը պարտվեց Մալթային եւ Կոսովոյին
Կոսովոյի Պեժա քաղաքում ավարտված բասկետբոլի կանանց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը գրավեց չորրորդ տեղը։
Կիսաեզրափակիչում հայ բասկետբոլիստուհիները 52:107 հաշվով պարտվեցին Մալթայի հավաքականին։
Բրոնզե մեդալների համար մրցախաղում Հայաստանի թիմը մրցեց Կոսովոյի հավաքականի հետ և պարտություն կրեց 52:86 հաշվով։



