ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մամիկոն Ղարիբյանն ու Մարիամ Մկրտչյանը Թուրքիայում անցկացվող առաջնության առաջատարներն են

Մամիկոն Ղարիբյանն ու Մարիամ Մկրտչյանը Թուրքիայում անցկացվող առաջնության առաջատարներն են

Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ18 տարեկաններկ տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարը 6 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանն է: Նա հավաքել է 5,5 միավոր:

Նույն տարիքային խմբի կանանց պայքարում առաջատարը Մարիամ Մկրտչյանն է, ով իր ակտիվում ունի 5,5 միավոր:

Շախմատի Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը բաղկացած է 9 տուրից:

  • Կիսվել: