չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանի մարզուհին պայքարում է ձիասպորտի օլիմպիական ուղեգրի համար

Հայաստանի մարզուհին պայքարում է ձիասպորտի օլիմպիական ուղեգրի համար

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ձիավարուհի Քերի Շոփֆ-Աղաջանյանը ներկայում պայքարում է Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրի համար։ Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Գերմանիայի Ռիզնբեք քաղաքում կայացած գեղավարգի Եվրոպայի առաջնությունում նա վաստակել է վարկանիշային 67 միավոր։ Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը տեղեկացրել է, որ մարզուհին հանդես է գալու նաև առաջիկա վարկանիշային մրցումներում:

Սեպտեմբերի 23-ին Երևանում կանցկացվի ՀՀ անկախությանը նվիրված ձիասպորտի մրցաշար: Մասնակիցները հանդես կգան արգելքների հաղթահարում մրցաձևում։ Հոկտեմբերին նախատեսված է ձիասպորտի Հայաստանի բաց առաջնությունը, որին կարող են մասնակցել նաև արտասահմանցի մարզիկները։

  • Կիսվել: