կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահը հրաժարական է տվել

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահը հրաժարական է տվել

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ Շուշանիկ Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ինչպես արդեն նշել ենք, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան այսօր աշխատանքից ազատել է նաև ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության փոխնախագահ Նատալյա Ռոտենբերգին։

Ի դեպ, ՀՄՖ-ն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է, որ ֆեդերացիան ապաքաղաքականացված կառույց է։

  • Կիսվել: