ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել Ծաղկաձորում։

Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը խոսել է հավաքի կարևորության մասին: «Շուրջ 24 տարի մեր ֆեդերացիայի մարզիկներն ամառային ու ձմեռային հավաքներ են անցկացնում Ծաղկաձորում: Ծաղկաձորի աշխարհագրական դիրքը նպաստում է, որ մարզիկներն այնտեղ մարզվելուց հետո ավելի լավ են հանդես գալիս մրցաշարերում: Հավաքին մասնակցել է շուրջ 150 մարզիկ Երևանից ու մարզերից: Հավաքի ընթացքում մեր մարզիչներն իրենց փորձը փոխանցել են մարզիկներին»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները կմասնակցեն Անապայում սեպտեմբերի 13-17-ին կայանալիք «Համառուսական երիտասարդական մարտարվեստների փառատոնին», որն այս տարի կանցկացվի 18-րդ անգամ: Հայաստանի թիմը երրորդ տարին անընդմեջ հանդես կգա այդ մրցաշարում, որին մասնակցում են նաև Ռուսաստանի տարբեր շրջանների ուժեղագույն մարզիկները:

  • Կիսվել: