կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանի հավաքականը շարունակում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնել

Հայաստանի հավաքականը շարունակում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնել

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրից հետո Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնել՝ վաստակած 11 միավորով։

Հյուսիսային Մակեդոնիա-Ռումինիա խաղում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիից հետո ռումինացիներն ունեն 10 միավոր և երրորդ հորիզոնականում են: Առաջատարը Գերմանիայի հավաքականն է, որն իր ակտիվում ունի 15 միավոր, փոխանցում է armsport-ը։
 
Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին ունի 9, Իսլանդիան՝ 4, Լիխտենշտեյնը՝ 1 միավոր: 
 
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 6-րդ տուրի տնային խաղում չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
 
Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերին: Արտագնա երկու խաղում Կապառոսի թիմը կմրցի նախ Իսլանդիայի, ապա Ռումինիայի հետ:

  • Կիսվել: