չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը բացառիկ նվաճման է հասել

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը բացառիկ նվաճման է հասել

Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը բացառիկ նվաճման է հասել։

ՀՖՖ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է կարիերայի 600-րդ հոբելյանական հանդիպումը։

Կամոն 600 խաղի շեմը հատած ընդամենը 4-րդ հայ ֆուտբոլիստն է։ Նրանից ավելի շատ հանդիպումներ են անցկացրել միայն Հենրիխ Մխիթարյանը՝ 888 խաղ, Սարգիս Հովսեփյանը՝ 783 խաղ և Հրայր Մկոյանը՝ 619 խաղ։

 

  • Կիսվել: