երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի ֆուտբոլային  թիմերը սկսել են մարզումները

Հայաստանի ֆուտբոլային թիմերը սկսել են մարզումները

Հայաստանի ֆուտբոլային  թիմերը կարանտինի հետ կապված դադարից հետո սկսել են մարզումները և անցկացնում են  ընկերական հանդիպումներ:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, «Ալաշկերտը» ստուգողական խաղում ջախջախիչ հաշվով հաղթել է առաջին խմբի ներկայացուցիչ  «Վեստ Արմենիային ( 8։1), իսկ «Ուրարտուն»  զիջել է կրկին   առաջին խմբում հանդես եկող «Լոկոմոտիվին » (1։2): 

Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումներն անցկացվում են առանց հանդիսականների ներկայության։

  • Կիսվել: