երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի և Ուելսի հավաքականների երկրպագուները կանցկացնեն ֆուտբոլային մրցախաղ

Հայաստանի և Ուելսի հավաքականների երկրպագուները կանցկացնեն ֆուտբոլային մրցախաղ

Ֆուտբոլի Հայաստանի և Ուելսի հավաքականների երկրպագուները ֆուտբոլային մրցախաղ կանցկացնեն Երեւանում։

Նոյեմբերի 17֊ին` ժամը 19։30-ին, Խորեն Հովհաննիսյանի անվան (Հանրապետական մարզադաշտին կից) մարզադաշտում տեղի կունենա բարեգործական ֆուտբոլային հանդիպում FAF-ի և Ուելսից ժամանող երկրպագուների` Wales supporters team-ի միջև, որի ամբողջ հասույթը ուղղված կլինի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շարունակական կարիքները հոգալու աշխատանքներին։

Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրի Հայաստան - Ուելս հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին եւ կմեկնարկի 18:00-ին։

 
 

  • Կիսվել: