չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Գրոզնիում

Հայաստանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Գրոզնիում

Հայաստանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Գրոզնիում կայացած Ա.Կադիրովի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային 15-րդ հուշամրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Ոսկե մեդալակիր է դարձել 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը: 71 կգ քաշային  Զավեն Գալստյանը գրավել է 2-րդ տեղը, իսկ 60 կգ քաշային Մանվել Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Մեր բռնցքամարտիկները մրցավայր էին գնացել մարզիչ Վարդան Ներսիսյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: