հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի բռնցքամարտի 2023 թ. առաջնության չեմպիոնները հայտնի են

Հայաստանի բռնցքամարտի 2023 թ. առաջնության չեմպիոնները հայտնի են

Երևանի «Դինամո» մարզահամալիրում 5-օրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները:

Տղամարդկանց առաջնությանն այս տարի մասնակցում էին 95 մարզիկ, իսկ կանանցը` 14-ը:

Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոնների ըստ քաշային կարգերի դարձան` 48 կգ Բարսեղամ Հարությունյան, 51 կգ Ռուդոլֆ Գարբոյան, 54 կգ Հենրիկ Սահակյան, 57 կգ Արթուր Բազեյան, 60 կգ Արթուր Ղազարյան, 63,5 կգ Արթուր Շախպազյան, 67 կգ Արարատ Հարությունյան, 71 կգ Զավեն Գալստյան, 75 կգ Վախթանգ Հարությունյան, 80 կգ Համբարձում Հակոբյան, 86 կգ Ռաֆայել Հովհաննիսյան, 92 կգ Անուշավան Մխիթարյան, 92+ Դավիթ Չալոյան:

Կանանց չեմպիոններն են` 48 կգ Գայանե Տեր-Բարսեղյան, 52 կգ Անուշ Գրիգորյան, 57 կգ Տաթևիկ Խաչատրյան:

Թե կանանց, թե տղամարդկանց հավաքականներն առաջիկա օրերին կսկսեն ուսումնամարզական հավաքները:

 

  • Կիսվել: