երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում հետևյալ ֆուտբոլիստներով․

Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Արման Ղազարյան – «Ուրարտու»
Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»
Հրայր Մկոյան – «Արարատ»
Սերոբ Գալստյան – «Արարատ»

Երեկոյան՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի վերջին հանդիպումից հետո, հավաքին կմիանան հետևյալ ֆուտբոլիստները․

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Հենրի Ավագյան – ԲԿՄԱ
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Հակոբ Հակոբյան – «Արարատ-Արմենիա»
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան -«Փյունիկ»
Արտակ Գրիգորյան -«Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Այսօր հավաքին կմիանա նաև Պետրոս Ավետիսյանը, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան թիմին կմիանան Վարազդատ Հարոյանն ու Արթուր Գալոյանը:

Նոյեմբերի 14-ի առավոտյան ազգային հավաքականը կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա, որտեղ թիմին կմիանան Ժիրայր Շաղոյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը և Ավենտիս Ավենտիսյանը։

Աղբյուրը՝ armsport.am

  • Կիսվել: