ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Էստոնիայում

Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Էստոնիայում

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացել է Կրիստիան Պալուսալուի անվան հուշամրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի 4 երիտասարդ ըմբիշ, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ոսկե մեդալներ են նվաճել 55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը և 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը: Փոխչեմպիոններ են դարձել 77 կգ Լևոն Խաչատրյանը և 82 կգ քաշային Սամվել Խաչատրյանը:

  • Կիսվել: