ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայ ծանրորդուհիները փայլեցին. ոսկի և արծաթ Եվրոպայի առաջնությունից

Հայ ծանրորդուհիները փայլեցին. ոսկի և արծաթ Եվրոպայի առաջնությունից

Ալբանական Դուրեսում շարունակվում է ծանրամարտի Մ20 և Մ23 տարիքայինների Եվրոպայի առաջնությունը:

 

Այսօր առաջինը մրցահարթակ դուրս եկան մեր աղջիկները՝ Մ20-ի 81 կգ քաշային կարգում հանդես եկող Լիանա Գյուրջյանը և գյումրեցի Էմմա Պողոսյանը:

 

Նրանք երկուսն էլ նախնական պատվիրել էին 210 կգ, ինչը ամենաբարձր կիլոգրամներն է այս քաշային կարգում: Ըստ էության՝ պայքարն ընթանացավ մեր երկու մարզուհիների միջև: Երբ հրում վարժությունում մեր առաջին մարզուհին դուրս եկավ մրցահարթակ, մյուսները արդեն ավարտել էին իրենց ելույթները: Արդյունքում Լիանա Գյուրջյանը հռչակվեց չեմպիոն երկամարտի 223 կգ (98+125) արդյունքով, նաև նվաճեց փոքր ոսկե մեդալներ:

Լիանան արդյունավետ իրացրեց իր բոլոր մոտեցումները: Էմման արդյունավետ իրացրեց 5 մոտեցում: Նա երկամարտի 215 կգ (94+121) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, նաև նվաճեց մեկական փոքր արծաթե և բրոնզե մեդալներ:

Նշենք, որ Լիանան 20 տարեկան է, իսկ Էմման՝ ընդամենը 16 տարեկան:

  • Կիսվել: