երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Հայ թենիսիստները հաղթանակ են տարել Թուրքիայում ընթացող ITF W35 մրցաշարի որակավորման փուլում

Հայ թենիսիստները հաղթանակ են տարել Թուրքիայում ընթացող ITF W35 մրցաշարի որակավորման փուլում

Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը երկու հաղթանակ է տարել Անթալիայում ընթացող ITF W35 սերիայի մրցաշարի որակավորման փուլում, գրում է Սպուտնիկ Արմենիան:
 
Առաջին շրջանում Ազիզյանը հաղթել է թուրք թենիսիստուհի Էսիլա Թոքլուին, իսկ երրորդում՝ ռուսաստանցի Ուստինյա Լեկոմցևային։
 
Այս մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Անի Ամիրաղյանը, պայքարի մեջ է մտել երկրորդ շրջանից և հաղթել է Սերբիան ներկայացնող մարզուհուն։
 
Որակավորման վերջին՝ երրորդ փուլում Մարիա Ազիզյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մարիա Մասիանսկայայի հետ, իսկ Անի Ամիրաղյանը՝ ուկրաինացի Անաստասիա Զապարինյուկի հետ։

  • Կիսվել: