Հայ գեղասահորդը հաղթահարել է որակավորումը Էստոնիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը անցել է որակավորման փուլը Տալլինում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում:
Հայ գեղասահորդը կարճ ծրագրում գրավել է 19-րդ տեղը՝ վաստակելով 69.26 միավոր:
Փետրվարի 1-ին Սեմյոն Դանիլյանցը հանդես կգա ազատ ծրագրով:
Նշենք, որ Քրիստինա Դոբրոսերդովա – Ալեսանդրո Պելեգրինի պարային զույգը, որը նույնպես ներկայացնում է Հայաստանը, որակավորման փուլը չի անցել: Զույգը կարճ ծրագրում զբաղեցրել է նախավերջին՝ 28-րդ տեղը: