կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ ֆուտբոլիստուհու ֆանտաստիկ գոլը և կանանց Մ19 հավաքականի առաջին հաղթանակը 14 տարում

Հայ ֆուտբոլիստուհու ֆանտաստիկ գոլը և կանանց Մ19 հավաքականի առաջին հաղթանակը 14 տարում

ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի կանանց Մ-19 հավաքականն ընդունել է Լյուքսեմբուրգի Մ-19 ընտրանուն և հաղթել նվաագույն հաշվով։

Հանդիպման միակ գնդակն անչափ գեղեցիկ հարվածով հեղինակել է Լուսինե Կոստանյանը։ Ի դեպ, սա Կանանց Մ-19 հավաքականի առաջին հաղթանակն էր պաշտոնական խաղերում 14 տարվա ընթացքում։

Այսպիսով, մեր ընտրանին, մրցելով Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ, խմբում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

  • Կիսվել: