Հավատում էինք մինչեւ վերջ, զգացողություններն անհավանական են. Մխիթարյան
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակմամբ արձագանքել է 4:3 հաղթանակին «Բարսելոնայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։
«Մենք տվեցինք ամեն ինչ։ Հավատում էինք մինչեւ վերջ։ Միավորված՝ որպես մեկ թիմ։ Մեր երկրպագուների հետ՝ որոնք մեզ առաջ էին մղում ամեն վայրկյանին։ Այս զգացողություններն անհավանական են։ Այսօր Իտալիայի սիրտը բաբախում է սեւ-կապույտ երանգների մեջ։ Միշտ առա՛ջ, «Ինտեր»»,- գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը՝ կցելով լուսանկարներ հանդիպումից։